
Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահի ընտրությունից դեռ ուշքի չեկած` առջեւում պատգամավորներին վիճակված է ընտրել ՀՀ վարչապետին: Ըստ Սահմանադրության` վարչապետը ընտրվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Խորհրդարանում պատգամավորների թիվը 105-ն է, ձայների մեծամասնությունն էլ կազմում է 53:
ՀՀԿ-ին վարչապետ ընտրելու հարցում պետք չէ անգամ կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի 7 պատգամավորից բաղկացած խմբակցության ձայները: Իսկ «Ծառուկյան» խմբակցության ձայների կարեւորության մասին խոսելն առավել եւս անիմաստ է: Հետաքրքիր է՝ այս պարագայում ինչպես կքվեարկեն նշված խմբակցությունները: Ընդ որում, քվեարկությունը բաց է լինելու:
Ամբողջական հոդվածը կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում: