Երեւանի ավագանու նիստը տեղի կունենա մարտի 19-ին. սա փետրվարի 13-ի միջադեպից հետո առաջին նիստն է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նիստի օրակարգում 10 հարց է ընդգրկված: Նախագծերից երկուսը հեղինակել է «Երկիր Ծիրանի» խմբակցությունը, որոնց վերաբերյալ համապատասխան հանձնաժողովներն արդեն իսկ տվել են բացասական եզրակացություն:
Նախագծերից մեկը վերաբերում է մարտի 1-ի զոհերի հավերժացնող հուշատախտակի տեղադրմանը: Նախատեսված է նիստի ընթացքում հաստատել նաեւ 2017 թվականի բյուջեի կատարման եւ Երեւանի զարգացման 2017 թվականի ծրագրի իրականացման հաշվետվությունները: