
Մեր երկրում տնտեսական հարցերով զբաղվող գերատեսչության անունը մի քանի անգամ փոփոխվեց, սակայն դրանից որակական փոփոխություն այդպես էլ տեղի չունեցավ: Շուրջ մեկուկես տարի նախարարի պաշտոնում գտնվող Կարայանը նաեւ բավական չշփվող անձնավորություն է. նա չափազանց քիչ է հրապարակային ելույթներ ունենում, շփվում լրատվամիջոցների հետ:
Եվ գերադասում է պարզապես հեռանալ կառավարության հետեւի դռներով, որպեսզի լրագրողների «ցանկը չընկնի». մեկ-երկու անգամ, երբ ստիպված է եղել հարցազրույց տալ, հավանաբար փոշմանել է իր արտահայտությունների համար, օրինակ՝ որ համոզում էր, թե քաղաքացիներն իրենց մաշկի վրա զգում են տնտեսական աճը:
Ամբողջական հոդվածը կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում