Սուրեն Կարայանի հետ հաշվի չեն նստում. նրանից ակնկալիքներ չկան. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժամանակին, երբ ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը զբաղեցնում էր ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը, նրա առաջ հստակ պահանջներ էին դրվում. «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները նախկին ընդդիմադիր պատգամավորից պահանջում էին քայլեր ձեռնարկել քիմիական հսկայի վերագործարկման ուղղությամբ: Արծվիկ Մինասյանից նաեւ պահանջում էին մենաշնորհների դեմ պայքարել, եւ երբ ՀՅԴ-ական նախարարը նոր էր նշանակվել, անգամ լրագրողների օգնությանն էր դիմել` խնդրելով իրենց իրազեկել մենաշնորհների մասին: Կարեն Կարապետյանը վարչապետ դառնալուց հետո Արծվիկ Մինասյանին նշանակեց բնապահպանության նախարար: Իսկ այժմ էկոնոմիկայի, հիմա տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի պաշտոնը զբաղեցնում է Սուրեն Կարայանը: Բայց, ինչպես ցույց են տալիս «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունները, հիմա ո՛չ հասարակությունը, ո՛չ քաղաքական ուժերը Կարայանից չեն պահանջում այն, ինչ պահանջում էին Մինասյանից: Պատճառը, թերեւս, նախարարից ակնկալիքների բացակայությունն է. նրան չեն վստահում եւ նրա հետ հաշվի չեն նստում:

Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս