
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը իր վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներով տարածում է, որ նախագահ Սերժ Սարգսյանը ապագա կառավարությունում կարող է զբաղեցնել պաշտպանության նախարարի պաշտոնը՝ առանց հստակեցնելու, թե այդ դեպքում ով է վարչապետը: Մինչդեռ ակնարկը առավել քան թափանցիկ է. Ռոբերտ Քոչարյանի վերադարձի ջատագովները Սերժ Սարգսյանին առաջարկում են այն նույն պաշտոնը, որը նա ուներ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին, եթե նա համաձայնվի նման կոմպրոմիսային լուծման: Դե իսկ Հովիկ Աբրահամյանն էլ այդ դեպքում կգնա իր նախկին պաշտոնին՝ զբաղեցնելով փոխվարչապետի, իսկ գուցե նաև առաջին փոխվարչապետի պաշտոնը:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: