
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ապրիլի 9–ից հետո նոր Սահմանադրությամբ մի քանի փոխվարչապետ կունենանք: Իշխանական վերնախավում քննարկվում է նախագահի աշխատակազմի ղեկավար, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հարցը: «Փաստի» աղբյուրի վկայությամբ, արդեն որոշվել է՝ Արմեն Գևորգյանը կզբաղեցնի փոխվարչապետերից մեկի պաշտոնը: Քննարկվում է նաև Վաչե Գաբրիելյանին փոխվարչապետ թողնելու հարցը, չնայած նրա «տակից տարան» կիսատ–պռատ իր նախարարությունը: Ըստ որոշ լուրերի՝ դաշնակցությունը ևս ուզում է իր կադրերից մեկին տեսնել այս պաշտոնում, սակայն դեռևս հստակ չէ, թե առաջիկայում ինչ ֆորմատով կոալիցիա կկազմվի:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում