Հիմնադրամ կստեղծվի. վարչապետն ամփոփեց Լիբանան այցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստը վարչապետ Կարեն Կարապետյանը սկսեց ավանդական դարձած հանձնարարականներով: Առաջին հանձնարարականը տալուց առաջ վարչապետն անդրադարձավ Լիբանան այցին ու ամփոփեց այն: Նա նշեց, թե այցի ժամանակ եղել են մի քանի հանդիպումներ, որոնց ընթացքում ձեռք են բերվել բազմաթիվ պայմանավորվածություններ, այդ թվում` առեւտրատնտեսական ոլորտում:

Ելնելով այդ հանգամանքից` նա հանձնարարականներ տվեց մի քանի նախարարների: Մասնավորապես, խոսքը արտաքին գործերի, էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների, տնտեսական զարգացման ներդրումների, գյուղատնտեսության նախարարների մասին է:

Նա բոլոր թվարկած նախարարներին հանձնարարեց մեկ ամսվա ժամկետում առաջարկներ ներկայացնել ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ: Բացի այդ, նա առաջարկեց քննարկել հայ-լիբանանական հիմնադրամ ստեղծելու առնչությամբ հարցերը:




Լրահոս