ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որոշ տեղերում ինտերնետ չունենք, չեմ կարծում` որևէ խնդիր կա, որ շատ արագ դա ապահովենք. Կարեն Կարապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության այսօրվա նիստին վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ էլեկտրոնային առողջապահության ամբողջական ներդրման աշխատանքներին:

Տարածքային կառավարման և զարգացման, առողջապահության, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարներին Կարեն Կարապետյանը հանձնարարեց 15 օրյա ժամկետում քաղաքային և մարզային ենթակայությամբ գործող բժշկական կազմակերպությունների համար ապահովել անհրաժեշտ պայմաններ օգտատերերի՝ համացանց մուտք գործելու և էլեկտրոնային առողջապահական համակարգին ինտեգրվելու համար:
«Խոսքը այն մասին է, որ մենք որոշ տեղերում ինտերնետ չունենք, պետք է շատ արագ դա ապահովել, չեմ կարծում՝ այդտեղ որևիցե խնդիր կա»,- նշեց վարչապետը:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս