
Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանից ArmLur.am-ը տեղեկացավ, որ Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի վարիչի պաշտոնակատար է նշանակվել նույն ամբիոնի դոցենտ Վիգեն Արայիկի Ասոյանը:
Նշենք, որ վերջինս ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ինֆեկցիոնիստ, «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանի որդին է: Հիշեցնենք, որ Արա Ասոյանը մահացել է մարտի 3-ին: