ՀՀ առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանը, որին «Թութակով Սամվելիկ» են անվանում, անցած տարվա համար դեռ հայտարարագիր չի ներկայացրել: Փոխարենը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում առկա է 2016 թ. ներկայացված հայտարարագիրը, որտեղից պարզ է դառնում, որ պաշտոնը ստանձնելու տարում 33.6 մլն դրամով բնակարան է գնել: Նրա փոխառությունների գումարը անցած տարվա վերջում կազմել է 120 հազար դոլար, իսկ դրամական միջոցները՝ 3 մլն 897 հազար դրամ, 5 հազար դոլար: Ի դեպ, տեղեկացնենք, որ 2015 թվականին նա ունեցել է 115 հազար դոլար:
Որպես եկամուտ հայտարարագրել է երեք վայրից ստացած աշխատավարձը, որը ընդհանուր կազմել է 21 մլն 333 հազար դրամ, իսկ ստացված փոխառությունից տոկոսները կազմել են 23.4 մլն դրամ:
Պարզվում է՝ նրա կինը՝ Հրանուշ Աղայանը, ավելի հարուստ է, քան ամուսինը: 2016 թվականին նրա հայտարարագրած փոխառությունները կազմել են 75 հազար դոլար, իսկ դրամական միջոցները՝ 1 մլն 850 հազար դրամ, 190 հազար դոլար, 1250 եվրո: Որպես եկամուտ հայտարարագրել է աշխատավարձը, որը ամսական կազմում է 1 մլն 749 հազար դրամ: Նշենք, որ 2015 թվականին փոխնախարարի կինն ունեցել է 270 հազար դոլար:
Մինչ այդ, նկատենք, որ չնայած այս ահռելի ունեցվածքին, նախարարությունում Մարգարյանը ուզում էր ցույց տալ, որ համեստ կենցաղ է վարում. սկզբում նա հեծանիվով էր աշխատանքի գալիս՝ թութակն ուսին, նաեւ պարբերաբար նախարարության միջանցքներում ընդմիջման ժամերին ցուցադրաբար պոնչիկ էր ուտում` ձեւացնելով, թե յուրօրինակ է: Իսկ մինչ փոխնախարար նշանակվելը նա զբաղեցնում էր «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնը:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում