ՏԵՍԱՆՅՈՒԹ. 100 տարում կարող են անել այն, ինչ կարելի է անել 6 ամսում. Եղիշե Պետրոսյանը` իշխանությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երաժիշտ Եղիշե Պետրոսյանը կարծում է` մեր երկրում առկա խնդիրների առումով հնարավոր է` փոփոխություններ լինեն, բայց դա կլինի շատ դանդաղ: ArmLur.am-ի հետ զրույցում արվեստագետը շեշտեց. «100 տարում կարող են անել այն, ինչ կարելի է անել 6 ամսում»:
Պետրոսյանը նշեց նաեւ, որ աշխարհը վաղուց ցույց է տվել, թե ինչպես, ինչ հիմքերի վրա են կառուցվում պետություններ, իսկ մեր երկրի հիմքերը շատ խարխուլ են:

«Ինձ համար իդեալականն այն կլիներ, որ մեր իշխանություններն այնքան լավը լինեին, որ ես իրենց գովքն անելով` ամբողջ աշխարհով ման գայի: Կերազեի, որ զարթնեի ու այդպես լիներ: Բայց եթե այդպես չի, ինչ ասեմ, ասեմ` լավ է: Չէ, լավ չի»:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս