ՀԺԿ նախկին համակիր Գրիշա Վիրաբյանն օրերս հայտարարել էր, թե Սերժ Սարգսյանին անփոխարինելի համարողները քաղաքական պոռնիկներ են: Սա նշանակում է, որ նա ուղիղ տեքստով վիրավորել է ՀՀԿ-ականներին, քանի որ հենց իշխող կուսաակցության անդամներն են պարբերաբար հայտարարում, թե վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանն ամենաարժանի թեկնածուն է եւ որ անփոխարինելի է: Ինչպե՞ս են արձագանքում ՀՀԿ-ականները:
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այսպես է արձագանքել. «Գրիշա Վիրաբյանն ով է, որ մի հատ էլ ես պատասխանեմ: Դուք ինչ-որ մարդու անուն եք տալիս, ասում եք` մեկնաբանի: Նման արտահայտություններն այդ մարդու մակարդակի մասին են խոսում, եւ ես իմ պատվից ցածր եմ համարում իջնել իր մակարդակին ու մեկնաբանել»: Մեր հարցին` արդյո՞ք նա ճանաչում է Վիրաբյանին, Շարմազանովը բացասական պատասխան տվեց: «Իրեն չեմ ճանաչում, արտահայտությունն եմ ճանաչում եւ նման արտահայտություն անողներին անդրադառնալու կարիք չեմ տեսնում»,- ասաց նա: