
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԺ-ի կողմից ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի ընտրությունն այնքան էլ Արցախի Հանրապետության ղեկավարության սրտով չէ: Պատճառն Արցախի ղեկավարության եւ ժողովրդի համար ամենակարեւոր հարցին` ղարաբաղյան խնդրին է առնչվում: Արցախի իշխանությունները չեն կարծում, թե Սարգսյանն այս հարցում կարող է իր նպաստը բերել եւ, ընդհանրապես, ճիշտ ներկայացնել հարցի էությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում։