Առաջընթացի հույս չունենաս. նախարարը սաստել է կանանց գաղութի պետին. «ՉԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը զայրացել է «Աբովյան» ՔԿՀ-ի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Հարությունյանի վրա։ Նա վերջինիս ուղղակիորեն հասկացրել է, որ հույս չունենա, թե կարող է ժամանակավոր պաշտոնակատարից դառնալ ՔԿՀ-ի պետ։

Հիշեցնենք, որ վերջին օրերին հանրության լայն շրջանակներում եւ համացանցում թեժ քննարկումների առիթ էր հանդիսացել այն հանգամանքը, որ «Լավ երեկո» հաղորդաշարի լրագրողը կանանց տոնի առթիվ ռեպորտաժ էր պատրաստել «Աբովյան» ՔԿՀ-ի /կանանց գաղութ/-ի մասին եւ ծաղրել էր անազատության մեջ գտնվող կանանց։

Այս հանգամանքը բողոքի ալիք էր բարձրացրել լրագրողների եւՀԿ-ների շրջանակներում, այն պատճառով, որ ՔԿՀ-ների ղեկավարությունը սովորաբար մերժում է վերջիններիս մուտքը քրեակատարողական հիմնարկներ, մինչդեռ Հ 1-ի համար խոչընդոտներ չեն եղել։

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը «Ազատության» հետ զրույցում անթույլատրելի էր որակել կատարվածը եւ ասել՝ «Սա երկրորդ լուրջ բացթողումն է Հ1-ի կողմից, եւ լուրջ քննարկում ենք ունենալու։ Ի դեպ, այս հաղորդման տեսագրությունը շտապ հեռացվել էր Յութուբից։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս