Ինչու է Էդմոն Մարուքյանը հապաղում վերադառնալ Հայաստան. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱԺ պաշտոնական պատվիրակության կազմում ԱՄՆ մեկնած Էդմոն Մարուքյանը պատվիրակության հետ չի վերադարձել Հայաստան։ Երեկ «Ելք» դաշինքը հաղորդագրություն տարածեց, որ Մարուքյանը ելույթ է ունեցել Վաշինգտոնի «Կարնեգի» հիմնադրամում՝ ՀՀ ներքաղաքական զարգացումների, արտաքին քաղաքականության, ԼՂ հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների մասին։

Սակայն ակնհայտ է, որ նա հապաղում է վերադառնալ, քանի որ այս փուլում սուր քննարկումներ են գնում դաշինքում՝ փողոց դուրս գալու վերաբերյալ, եւ «Քաղաքացիական պայմանագիր» ու «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների կարծիքները պայքարի ուղիների հարցում տրամագծորեն տարբեր են։ Մարուքյանը նախընտրել է վերադառնալ այն ժամանակ, երբ քննարկումներն ավարտված եւ հարցի լուծումը գտնված կլինեն։

Ավելի մանրամասն`թերթի այսօրվա համարում:




Լրահոս