ՊՆ-ն արձագանքել է Վիգեն Սարգսյանին վարչապետի պաշտոնում առաջադրելու տեղեկություններին. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերչթը գրում է. «Շրջանառության մեջ է նաեւ մի վարկած, համաձայն որի վերջին պահին ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի գլխավորությամբ անակնկալ մատուցի, եւ որպես վարչապետի թեկնածու բոլորովին այլ անուն ազգանուն կհնչի: Հիմնականը, թերեւս, Վիգեն Սարգսյանի անունն է:

Օրեր առաջ «Հայկական ժամանակ»-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն, Վիգեն Սարգսյանին խնդրելով պատասխանել հետեւյալ հարցին.

«Տեղեկություններ կան, որ Դուք եք ՀՀԿ-ի կողմից առաջադրվելու ՀՀ վարչապետի պաշտոնում: Արդյո՞ք իրականության համապատասխանում են տեղեկությունները, որ ՀՀ վարչապետի պաշտոնում ՀՀԿ-ն հենց Ձեզ է առաջադրելու»:

ՊՆ-ի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից պատասխանել են, որ այս հարցին պատասխանելու համար օրենքով սահմանված կարգով լրացուցիչ ժամանակի կարիք ունեն, իսկ դա օրենքով 30 օրն է:

«30 օրը լրանում է ապրիլի 14-ին, այսինքն հենց այն օրերին, երբ ՀՀԿ-ն պետք է քննարկի եւ հայտարարի, թե ով է լինելու իրենց վարչապետի թեկնածուն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս