Մարտի 16-ին, ժամը 08:41-ին ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ քաղաքացին անցել է Երևան քաղաքի «Հաղթանակի» կամուրջի արգելապատնեշը և սպառնում է ցած նետվել:
1 ժամից ավելի հավաքվածները նրան փորձել են համոզել, որպեսզի անցնի անվտանգ վայր: Քաղաքացին, ի վերջո, համոզվել է չդիմել այդ քայլին և տեղափոխվել է Երևանք քաղաքի վարչություն:
Քաղաքացու անունը Հրաչ է, ով նախկինում նույնպես մեկ անգամ նույն եղանակով փորձել է նույն քայլին դիմել: Պատճառը՝ ինչ-որ քրեական գործով նա անցնում է, և դատախազը նրա համար որպես պատիժ պահանջել է 3.5 տարի, ու հիմա նա նորից դիմել է այդ քայլին:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: