Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթների զգալի մասն ապրիլի 1-ից հետո դրվելու են կիրառության մեջ: Սակայն մի շարք դրույթներ, մասնավորապես համաձայնագրի տնտեսական մասը, դեռ մնալու են օդից կախված: Բանն այն է, որ ՍԴ-ն նախ պետք է եզրակացություն տա համաձայնագրի սահմանադրականության վերաբերյալ, հետո ՀՀ ԱԺ-ն պետք է մինչեւ ապրիլի 1-ը վավերացնի փաստաթուղթը, որպեսզի այն մտնի ուժի մեջ:
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ուժի մեջ կմտնեն մի քանի դրույթներ, քանի որ գրեթե բոլոր ոլորտներում համագործակցությունը կլինի միայն այն դեպքում, եթե համաձայնագիրը վավերացվի Եվրամիության անդամ 28 պետությունների կողմից: Մինչեւ հիմա այդ գործընթացն ավարտել է միայն Էստոնիան:
Սակայն Հայաստանի խորհրդարանի կողմից վավերացման դեպքում հիմնականում քաղաքական դրույթներն են գործելու, իսկ տնտեսական դրույթների համար պետք է վավերացնեն բոլորը: Ընդ որում, դրույթները կարող են կասեցվել միայն այն դեպքում, եթե Եվրամիության անդամ երկրներից որեւէ մեկը չվավերացնի համաձայնագիրը: