Ավստրալիայում մեկնարկել են Արայիկ Հարությունյանի աշխատանքային հանդիպումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխատանքային այցով Ավստրալիայում գտնվող՝ Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 15-ին այցելել է Նոր Հարավային Ուելսի խորհրդարան:

Պետական նախարարը հանդիպել է Հայաստան-Ավստրալիա բարեկամական խմբի անդամներին և խումբը նախագահող, խորհրդարանի անդամ Ջոնաթան Օ՛Դեային: Ա. Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Նոր Հարավային Ուելսի խորհրդարանին Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու և ինքնորոշման իրավունքը հարգելու համար: Իր հերթին Ջոնաթան Օ՛ Դեան ողջունել է Ա. Հարությունյանի այցը Ավստրալիա և, հատկապես, Նոր Հարավային Ուելս՝ նշելով, որ այն նոր խթան կհանդիսանա երկկողմ կապերի ամրապնդման համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխգործակցության հետագա զարգացման հետ կապված մի շարք հարցեր:

Այցի ընթացքում Ա. Հարությունյանը Նոր Հարավային Ուելսի նահանգային խորհրդարանի հարակից Խաղաղության այգում գտնվող հուշաքարի մոտ իր հարգանքի տուրքն է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Այնուհետև պետական նախարարը հանդիպում է ունեցել ավստրալահայ մի խումբ գործարարների հետ, որի ընթացքում ներկայացրել է «Արցախ Րութս Ինվեսթմընթս» (ԱՐԻ) ընկերության իրականացրած ծրագրերի առանձնահատկություններն ու հաջողությունները Արցախի վերաբնակեցված շրջաններում: Նա շեշտադրել է անցած ինը տարիների ընթացքում




Լրահոս