
Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի սպասարկման կետի մոտակայքում գտնվող կիսակառույց շինությունից մարտի 16-ին քաղաքացի է ընկել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Օրբելյանների փողոցի թիվ 8 շենքի մոտակա հորից դուրս են բերել 1938 թ. ծնված Կ. Մ.-ին: Վերջինս հոսպիտալացվել է Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: