Beeline-ը գործարկել է համացանցում անվտանգության կանոնների մասին էջը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ն իր պաշտոնական կայքում գործարկել է բջջային ցանցում և համացանցում օգտատերերի անվտանգությանը նվիրված էջը։

Մասնավորապես, էջում նշված են Հայաստանում առավել տարածված ցանցային դրամաշորթության տեսակները և հանցագործների գործողություններից պաշտպանվելու միջոցները։

Էջը կազմված է երեք բաժիններից, որոնք վերաբերում են անվտանգությանը՝ բջջային ցանցում, համացանցում, ինչպես նաև երեխաների անվտանգությանը։

«Լինելով պատասխանատու օպերատոր՝ Beeline-ը մտահոգված է իր հաճախորդների անվտանգությամբ և ձգտում է զգուշացնել նրանց հնարավոր վտանգների մասին։ Մենք նաև մեծ նշանակություն ենք տալիս կիբերանվտանգությանը և ամեն միջոց ձեռնարկում ենք անձնական տվյալների պաշտպանության համար։ Սակայն կան վտանգներ, որոնցից բաժանորդները կարող են պաշտպանվել միայն ինքնուրույն, և մենք կարևոր ենք համարում պատրաստել նրանց, բացատրել, թե ինչպես պետք է վարվել այս կամ այն իրավիճակում», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում:




Լրահոս