ՖՈՏՈ. Ովքեր հրավիրված չեն արքայազն Հարիի հարսանիքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ Գարիի ու Մեգան Մարկլի հարսանիքը դեռ երկու ամիս կա, իսկ հետաքրքրությունն այդ առիթի հանդեպ աճում է օր օրի: Հարիի սիրելին արդեն մասնակցում է թագավորական ընտանիքի պաշտոնական արարողություններին, սովորում է վարվեցողության կանոնները և պատրաստվում կյանքի ամենակարևոր իրադարձությանը:

Ընդամենը օրեր առաջ նա հասարակության մեջ հայտնվել է Ելիզավետա երկրորդի ուղեկցությամբ: Հարիի և Ուիլյամի հետ, Քեյթ Միդլթոնի և դքսուհի Կամիլայի հետ նա մասնակցել են բարեգործական ընդունելության:

Բրիտանական ԶԼՄ-ները գրում են մասին, որ վերջերս Մարկլն անգլիական հավատն է ընդունել, և ըստ այդմ էլ ցուցադրել իր հարգանքն ապագա ամուսնուն, թագավորական ընտանիքին:

Հաղորդվում է, որ արարողության ժամանակ մասնակցում էին միայն ընտանիքի մտերիմները: Ապագա ամուսիններն այդ ամենին ամենայն պատասխանատվությամբ են մոտեցել:

Հարիի հարսնացուն արդեն մի քանի զոհողությունների է գնացել հանուն ապագա ամուսնու՝ թողել է նորաձև բլոգը և Ինստագրամը, հրաժարվել է կարիերայից, զվարճանքներից և վերջապես իր հավատից: Եվ այս ամենը հանուն սիրո:

Հարսանեկան արարողության պատրաստական աշխատանքներն ընթանում են ողջ թափով: Արդեն հայտնի է հարսանիքի ծրագիրը: Այն սկսկվի երդումների փոխանակությամբ և կշարունակվի ավանդական զբոսանքով: Հետո ընդունելություն կլինի, որին մեծ թվով մարդիկ են հրավիրված:

Եթե շարքային բրիտանացիները կմասնակցեն, ապա շատ հայտնիների նրանք չեն հրավիրել: Նրանք այնքան մեծ հարսանիք չեն նախատեսում:

Մի ժամանակ Մեգանը ընկերություն էր անում Իվանկա Թրամփի հետ, սակայն հարսանեկան արարողությանը ոչ նա, ոչ էլ ԱՄՆ-ի ղեկավարն ու կինը չեն լինելու: Հարին կարող էր հրավիրել Բարաք Օբամային, սակայն նա էլ չի լինելու:

Մինչ հարցական է հյուրերի կազմը, արդեն հայտնի է այն դիզայները, որը պատրաստելու է Մեգանի հարսանեկան զգեստը:




Լրահոս