
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ավագ և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը անդրադարձել է Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի խաղին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչում Լոնդոնի «Արսենալ»-ը կխաղա Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ: Այդ կապակցությամբ Մխիթարյանն իր ֆեյսբուքի էջում գրել է. «Մոսկվան կանչում է»:
Մյուս զույգերը կազմեցին` «Լայպցիգ»-«Մարսել», «Ատլետիկո»-«Սպորտինգ» և «Լացիո»-«Զալցբուրգ»: Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 5-ին, իսկ պատասխան խաղերը` ապրիլի 12-ի