ՀՀ ուժային կառույցները իրար դեմ գործեր են սարքում. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» օրաթերթը գրում է.  Արդեն բավականին ժամանակ է Հայաստանի ուժային կառույցներից ՀՀ հատուկ քննչական ծառայությունը (պետ՝ Վահրամ Շահինյան), ՀՀ քննչական կոմիտեն (նախագահ՝ Աղվան Հովսեփյան), մասամբ էլ՝ գլխավոր դատախազությունը (Արթուր Դավթյան) և ՀՀ ոստիկանությունը (Վլադիմիր Գասպարյան) միմյանց դեմ «քրտնաջան» աշխատանքներ են տանում, գործեր սարքում: Ոստիկանությունը հիմնականում նախահարձակ չի լինում, նրա գլխին փորձում են գործեր «սարքել» վերոհիշյալ կառույցները: Բազմաթիվ օրինակներ կան, բայց՝ չծանրանանք: Վերջին դեպքը ծեծված քաղաքացուն ոստիկանների կողմից դարձյալ ծեծի ենթարկելու գործն է: Օրերս ՀՔԾ-ն այսպիսի հայտարարություն տարածեց.

«ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու առերեւույթ հանցագործությունների առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով եւ 309-րդ հոդվածի 2-րդ մասով:

Քրեական գործ է հարուցվել ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով մեղադրյալ, ՀՀ ԱՆ Հրազդան քրեակատարողական հիմնարկի կալանավոր Է. Ա.-ի հաղորդման հիման վրա:

Վերջինս հայտնել է, որ 01.01.2018թ.-ին Հրազդան քաղաքում անծանոթ անձինք ծեծի են ենթարկել իրեն ու քրոջը: Նույն օրը ոստիկանության աշխատակիցներն իրենց բերման են ենթարկել ոստիկանության Հրազդանի բաժին` պահանջելով հայտնել, թե ովքեր են իրենց ծեծի ենթարկել:

Երբ Է. Ա.-ն ասել է, որ նրանց չի ճանաչում, ոստիկանները, չհավատալով վերջինիս, հայհոյանքներ են տվել եւ ծեծի ենթարկել` պատճառելով մարմնական վնասվածքներ:

Կատարվում է նախաքննություն»:

Հիշեցնենք նաև ողբերգական ավտովթարի դեպքը, երբ երկու ոստիկան զոհվեց: Այստեղ էլ իրար «հագան» քննչական կոմիտեն և ոստիկանությունը՝ մեկը մյուսին մեղադրելով որոշ գործեր «պարտակելու» մեջ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս