Մարտի 15-ին, ժամը 17.25-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի և Ճանապարհային ոստիկանության ծառայողները Երևանի Գաջեգործների փողոցից բերման են ենթարկել 1976 թ. ծնված Մհեր Ա.-ին, որը 2017թ. նոյեմբերի 27-ից ՌԴ Ստավրոպոլի երկրամասի պատիժների իրականացման վարչության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 228 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (թմրանյութի ապօրինի շրջանառություն) դատարանից խուսափելու համար:
***
Մարտի 16-ին, ժամը 23.35-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում տացված օպերատիվ տվյալներն իրացնելիս Նոր Նորքի բաժնի ծառայողների հետ համատեղ Երևանի Նանսենի փողոցի 1-ին նրբանցքի 2-րդ շենքում հայտնաբերել և բերման են ենթարկել 2016թ. մայիսի 25-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի (մարդուն առևանգելը) 2-րդ մասի 7-րդ կետի մեղադրանքով հետախուզվող, 1984 թ. ծնված Գագիկ Մ.-ին:
***
Մարտի 16-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ են տեղափոխել 1988 թ. ծնված Արթուր Գ.-ին, որը 2015թ. հուլիսի 30-ից հետախուզվում էր ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
***
Մարտի 16-ին, ժամը 16.50-ին, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները Լուկաշինի փողոցի թիվ 15 հասցեի մոտից բերման են ենթարկել 1986 թ. ծնված Լենդրուշ Խ.-ին, որը մարտի 5-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողություն) 1-ին և 178 հոդվածի (խարդախությունը) 1-ին մասերի մեղադրանքներով:
***
Մարտի 16-ին, ժամը 16.45-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ բաժին է ներկայացել ՌԴ ՆԳՆ Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի մարզի ՆԳԳՎ-ի կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի մեղադրանքով հետախուզվող, 1990 թ. ծնված Սամվել Փ.-ն:
***
Մարտի 16-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները «Մասիս» բժշկական կենտրոնից բերման են ենթարկել 1953 թ. ծնված Մանիկ Մ.-ին, որը հունվարի 30-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 3-րդ մասի 1.1 կետի մեղադրանքով:
***
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ մարտի 16-ին, ժամը 11.20-ին, կամավոր բաժին է ներկայացել 1996 թ. ծնված Միխայիլ Պ.-ն, որը մարտի 15-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում) 1-ին մասի և 360 հոդվածի (զինծառայողին վիրավորանք հասցնելը) 1-ին մասի մեղադրանքով:
***
Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 16-ին, ժամը 3.15-ին, Վանաձորի Զաքարյան փողոցի 12 շենքի մոտից հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1991 թ. ծնված Արամ Խ.-ն, որը 2017թ. հոկտեմբերի 2-ից Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով՝ պատժի կրումից խուսափելու համար:
***
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Կոտայքի մարզային վարչությունների, Հրազդանի բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 16-ին, ժամը 21.55-ին, Հրազդանի Միկրոշրջան թաղամասի շուկային հարող խաչմերուկից 1988 թ. ծնված Ռուբեն Ս.-ի վարած «Նիսան» մակնիշի ավտոմեքենայով հայտնաբերվել և Հրազդանի բաժին բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Անդրանիկ Հ.-ն, որը մարտի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի (խուլիգանությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
***
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 16-ին, ժամը 18.40-ին, Գյումրիի Սավոյան փողոց տնակներից մեկից հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1969 թ. ծնված Կարեն Ե.-ն, որը մարտի 16-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 1-ին մասի մեղադրանքով: