
Մարտի 17-ին, ժամը 20:34-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կ. Ուլնեցու փողոցի 1-ին փակուղու թիվ 6 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը. ներսում հայտնաբերվել է բնակչի դին: