
Արգենտինացի թենիսիստ Խուան Մարտին դել Պոտրոն, ով դաստակի վիրահատության է ենթարկվել 4 անգամ, խոսել է իր կարիերայի մասին:
«Նրանք գիտեն, թե որքան ջանք ու եռանդ եմ ներդրել, որպեսզի մնամ սպորտում: Այդքան վիրահատություններից հետո սպորտում մնալը դժվար էր: Կարծում եմ, որ սա շատ լավ պատմություն է երեխաների համար, որոնք ցանկանում են սովորել»,-ասել է նա: