
Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ղազախստանի Հանրապետության հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը չի ստորագրի միջուկային զնեքն արգելող պայմանագիրը:
«Մենք չենք ստորագրի այն, քանի որ կարծում ենք, որ միջուկային զենքի արգելումը նման հրահանգային կարգով անիրատեսական է»,- ասել է նա:
Russia Today-ի փոխանցմամբ՝ նախարարը նշել է, որ մյուս երկրները, որոնք միջուկային զենքի են տիրապետում, նույնպես չեն գնա նման քայլի: