
Այսօր Ռուսաստանի Դաշնությունում անցկացվում են նախագահական ընտրությունները: ՌԴ նախագահի թեկնածու, պետության գործող ղեկավար Վլադիմիր Պուտինը նախագահական ընտրություններում արդեն քվեարկել է:
«Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ Պուտինը, ինչպես 2000, 2004, 2008 եւ 2012 թվականների, այնպես էլ այս տարվա ընտրություններին իր քվեն տվել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի շենքում: Նրա այցելության ժամանակ ընտրական տեղամասի մուտքը չի փակվել:
Քվեարկությունից հետո Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իր համար հաջողություն կհամարի ստացած քվեների ցանկացած տոկոսը: