
Արդեն հայտնել ենք, որ այսօր Ռուսաստանի Դաշնությունում անցկացվում են նախագահական ընտրությունները:
Ռուսաստանի մայրաքաղաքում բացվել է ավելի քան 3,6 հազար ընտրատեղամաս։ Ավելի քան 4,2 հազար ընտրատեղամաս կբացվի Մոսկվայի մարզում քվեարկողների համար։
ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը արդեն քվեարկել է, ընտրություններին մասնակցելու համար նա ժամանել է 2151-րդ ընտրատեղամաս, որը գտնվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայում։