«ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ Ուկրաինայում ոստիկանությունը թույլ չի տալիս ռուսներին մտնել դիվանագիտական ներկայացուցչություններ՝ ՌԴ նախագահական ընտրություններին քվեարկելու համար։
«Մենք թույլ ենք տալիս մտնել միայն նրանց, ովքեր աշխատում են հյուպատոսությունում, և միայն մեզ մոտ առկա ցանկով»,- ասել է ոստիկաններից մեկը։
Լվովում ոստիկանության աշխատակիցները մետաղական ցանկապատ են տեղադրել ռուսական հյուպատոսության շենքի շուրջ, որտեղ բացվել է ընտրատեղամասերից մեկը։
Շենքի մոտ հսկողություն են իրականացնում մի քանի տասնյակ ուժայիններ։
Ոստիկանությունը փակել է նաև Օդեսայում ռուսական հյուպատոսության և Կիևում դեսպանատան շենքերի մուտքը։