
Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը Երեւանում ՌԴ դեսպանատան շենքում տեղակայված ընտրատեղամասում մասնակցել է Ռուսաստանի նախագահական ընտրությունների քվեարկությանը:
Դեսպանը նշել է, որ այս ընտրությունները ընտրողների մասնակցության իմաստով աննախադեպ են:
«Մենք ընտրում ենք Ռուսաստանի ապագան: Ժողովուրդը շահագրգռված է, որ ավելի լավ ապրի, որ երկիրն ավելի գեղեցիկ լինի: Հենց այս պատճառով ենք մենք այսպիսի ակտիվություն տեսնում»,- պարզաբանել է Իվան Վոլինկինը:
Դեսպանը նշել է, որ նախորդ ընտրությունների համեմատությամբ՝ այս ընտրություններն ավելի ակտիվ են ընթանում: