Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը հաղորդում է, որ Ռուսաստանի Դաշնության Խաբարովսկում, Պրիմորսկում, Կամչատկայի երկրամասում, Չուկոտկայի և Հրեական ինքնավար շրջաններում, Մագադանի, Սախալինի մարզերում ավարտվել է նախագահական ընտրությունների քվեարկությունը և սկսվել է ձայների հաշվարկը:
ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ տեղի ժամանակով 12:00-ի դրությամբ՝ Մոսկվայում քվեարկել է ընտրողների 18.14 տոկոսը, Սանկտ Պետերբուրգում՝ 16.24 տոկոսը: ԿԸՀ-ից հայտնել են, որ ընդհանուր առմամբ, նախագահական ընտրություններում մասնակցության հայտը 12:00-ի դրությամբ կազմել է 34.72 տոկոս: