INTERFAX.RU-ը հայտնում է, որ Կիևի Անկախության հրապարակում կիրակի ցույց են կազմակերպել Միխեիլ Սաակաշվիլիի «Նոր ուժերի շարժում» կուսակցության կողմնակիցները: Նրանք պահանջում են Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրաժարականը և այլ փոփոխություններ երկրի քաղաքական կյանքում:
Նշվում է, որ հավաքին ներկա է եղել նաև Գերագույն ռադայի ազգային պատգամավոր Նադեժդա Սավչենկոն, սակայն ելույթով հանդես չի եկել:
Ցույցի մասնակիցներն ավելի ուշ սկսել են ապամոնտաժել Ղրիմի կորստի 4-րդ տարելիցին նվիրված մետաղական կառույցները, որոնք հրապարակում տեղադրվել էին օրեր առաջ:
Հիշեցնենք, որ Սաակաշվիլին ներկա պահին գտնվում է Նիդերլանդներում: Փետրվարի 12-ին նրան ձերբակալել էին Կիևի կենտրոնում, տարել օդանավակայան և ուղարկել Լեհաստան, որտեղից նա հատել էր երկրի սահմանն ու մտել Ուկրաինա: Երկրի պետական սահմանային ծառայությունը մինչև 2021 թվականն արգելել է գործիչի մուտքն Ուկրաինա: