«Punch Boxing Promotions»-ի ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ` Մոսկվայում կայացած «Проспект» մրցաշարում հայ բռնցքամարտիկներ Նարեկ Աբգարյանը, Արամ Ավագյանն ու Գոռ Երիցյանը հաղթանակներ են տոնել:
Նարեկ Աբգարյանը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթող է ճանաչվել Ուզբեկստանի ներկայացուցիչ Բեկսուլթան Ռաուշանովի հետ մենամարտում` առաջին պարտությունը պատճառելով Ռաուշանովին:
Արամ Ավագյանը վստահ հաղթանակ է տարել Բուրգութ Հաջիբոևի նկատմամբ, որը դարձյալ ներկայացրել է Ուզբեկստանը և դարձյալ առաջին պարտությունն է կրել կարիերայում:Իսկ Գոռ Երիցյանը տեխնիկական նոկաուտով 8-րդ ռաունդում պարտության է մատնել Վրաստանը ներկայացնող փորձառու բռնցքամարտիկ Միխայիլ Ավագյանին: