Մարտի 19-ին Էդվարդ Նալբանդյանը ՀՀ Զինված ուժերի ղեկավար կազմի ամենամյա օպերատիվ հավաքի մասնակիցներին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքական հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, արտաքին անվտանգության բաղադրիչի ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:
ԱԳ նախարարը ներկաներին տեղեկացրեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի շարունակական ջանքերի մասին:
Էդվարդ Նալբանդյանն անդրադարձավ տարածաշրջանային անվտանգության հարցերին, երկկողմ և բազմակողմ ձևաչափերում ընթացող համագործակցությանը, ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ Հայաստանի նախաձեռնություններին, Մերձավոր Արևելքում զարգացումներին, տարածաշրջանային և միջազգային կարևորության մի շարք խնդիրների շուրջ Հայաստանի մոտեցումներին: