
Փետրվարի 19-ին Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը լրագրողների ուղեկցությամբ բացահայտել էր, որ վարորդների աշխատասենյակում պարբերաբար թղթախաղով են զբաղված:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցներից մեկը, որ չցանկացավ անունը հրապարակել, պատմեց, թե նման սենյակ կա նաեւ կառավարությունում. այնտեղ առաջին հարկում հատկացված սենյակում եւս բլոտ են խաղում՝ ազատ ժամերին: Մեր աղբյուրների պնդմամբ` քաղաքապետարանի սկանդալից հետո հրահանգվել է կառավարությունում եւ մյուս պետական գերատեսչություններում հնարավորինս զերծ մնալ թղթախաղից` բավարարվելով բջջային հեռախոսներում եղած խաղերով: