ԵԼՔ-ը կոնսենսուսի չեկավ, կուսակցություններից յուրաքանչյուրն առանձին որոշում կկայացնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արձանագրվել է, որ կա ըմբռնում, որ առաջիկա անելիքների վերաբերյալ կուսակցություններից յուրաքանչյուրը կարող է կայացնել որոշում: Որոշել ենք, որ կուսակցություններից յուրաքանչյուրը կարող է իր անելիքների վերաբերյալ ունենալ պատկերացումներ ու որոշումներ, որոնք 100 տոկոսով չեն համընկնում գործընկերների որոշումների հետ եւ իրագործել»: Ելք  խմբակցության նիստից հետո այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը` ընդգծելով, որ խմբակցությունը կոնսենսուսի չի եկել:

Հարցին՝ կարելի՞ է եզրակացնել, որ ՔՊ-ն դուրս կգա Ազատության հրապարակ, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կոնկրետ ապրիլի 1-ին ու 3-ին գործողություններ անելու վերաբերյալ որեւէ որոշում չկա, սակայն հիմա հստակ է, եթե իրենք ցանկանան որեւէ միջոցառում անել, դաշինքի համար դա խոչընդոտ չի լինի:

Նիկոլ Փաշինյանը նաև նշեց,  որ այսօրվա քննարկումների բոլոր սցենարներում փողոց դուրս գալու տարբերակը ներկա էր, տարբերությունը վերաբերում է կոնֆիգուրացիաներին:




Լրահոս