
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մտադիր է ամռանը լրջորեն թարմացնել թիմի կազմը,- հաղորդում է Daily Star-ը:
Պորտուգալացի մասնագետը ցանկանում է, որպեսզի թիմից հեռանան պաշտպաններ Դեյլի Բլինդը, Կրիս Սմոլինգը և Լյուկ Շոուն, կիսապաշտպաններ Անդեր Էրերան, Խուան Մատան և Մարուան Ֆելաինին, հարձակվող Անտոնի Մարսիալը:
«Յուրահատուկը» հետաքրքրված է անգլիացի պաշտպան Դենի Ռոուզի, բրազիլացի կիսապաշտպաններ Ֆրեդի և Վիլիանի, ուելսի Գարեթ Բեյլի ծառայություններով: