Երեւանի ավագանին երեկ մերժեց 2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան տեղադրելու՝ «Երկիր Ծիրանի» խմբակցության առաջարկությունը, ընդ որում՝ մերժեց առանց լուրջ քննարկումների: «Ժողովուրդ» օրաթերթն այս հարցի շուրջ զրուցել է մարտի 1-ին զոհերից Գոռ Քլոյանի հոր` Սարգիս Քլոյանի հետ:
-Այս իշխանությունն է սպանել տասը քաղաքացիներին, ուրեմն ինչո՞ւ պետք է ընդունեն: Սա քաղաքական եւ սպասելի որոշում էր: Արձանը կարող է տեղադրվել միայն այն ժամանակ, երբ սպանությունների մեղավորները պատժվեն, իսկ մեղավորները կպատժվեն միայն իշխանափոխությունից հետո:
Հարցազրույցը կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում