Նաիրա Նահապետյանը ստո՞ւմ է, թե՞ նախաքննական գաղտնիք է բացահայտում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի ավագանու փետրվարյան հայտնի նիստից հետո ՀՀԿ խմբակցության անդամներից Նաիրա Նահապետյանը՝ ՀԷԿ-երի Նառան, հայտարարել էր, թե «Երկիր Ծիրանիի» անդամների ձեռքին եղած կոյուղաջրերով լի տարայի մեջ կիսլատա՝ ազոտական թթու է եղել: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Նաիրա Նահապետյանը պնդել է իր հայտարարությունը: Հարցին, թե ունի՞ ապացույցներ, ՀՀԿ-ական տիկինն ասել է, թե ծանոթ է «անալիզներին» եւ որ այդ տեղեկությունը ստացել է իրավապահ մարմիններից: Նկատենք՝ կոյուղաջուրը քրեական գործի շրջանակներում ուղարկվել է փորձաքննության:

Բայց այդ փորձաքննության արդյունքները գոնե Նահապետյանին հայտնի չպետք է լինեին, քանի որ գոյություն ունի «նախաքննական գաղտնիք» հասկացությունը, իսկ նա այս գործով վկայի կարգավիճակ ունի, հետեւաբար իրեն հասու չպետք է լիներ ինֆորմացիան: Ու հետաքրքիր է՝ ո՞վ է խախտել նախաքննական գաղտնիքը: Չի բացառվում, որ իրականում որեւէ մեկը Նահապետյանին որեւէ տեղեկություն չի տրամադրել, այլ ՀՀԿ-ական տիկինը երեկ որոշել էր պարզապես ստել:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս