
«Ժամանակ» օրաթերթը գրում է. ««Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը կրկին Հայաստանում է: Նա հանդիպել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ և պատրաստվում է միանալ համաժողովրդական պայքարին: Ինչպես «Ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց Կարապետյանը, այս պահին բանակցություններ են ընթանում, և կլինեն նաև հանդիպումներ այլ ընդդիմադիր քաղաքական գործիչների հետ: Նրա կարծիքով՝ 88-ի շարժման հաջողությանը հասնելու համար հարկավոր է ընդամենը 100 հազար մարդ դուրս բերել Ազատության հրապարակ:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: