
«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Երկիր ծիրանի» կուսակցությունն անողոք է ոչ միայն իշխանության, այլեւ յուրայինների հանդեպ: Դեռեւս ոչ վաղ անցյալում «ԵԾ» խմբակցությունից հեռացրին Մնացական Պարակշիեւին եւ Հայկ Պետրոսյանին՝ քիչ հարցեր տալու, պասիվության համար: Հիմա էլ «ԵԾ»-ն ստիպում է իր խմբակցության քարտուղար Լիլիթ Սինանյանին ազատվել աշխատանքից, ինչ է թե ընդունել է քաղաքապետի Մարտի 8-ի առթիվ նվերը՝ 20 հազար դրամանոց քարտի տեսքով: Զարուհի Փոստանջյանը սրա վերաբերյալ պարզաբանեց, որ չի հեռացրել քարտուղարին, ասել է՝ ետ վերադարձրու քարտը՝ նրան տալով 20 հազար դրամ։ Լիլիթ Սինանյանն էլ նշել է, թե արդեն ծախսել է․ «Ավելի լավ է դիմում գրեմ, գնամ»։
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: