
Ֆրանսիայում ձերբակալվել է երկրի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին՝ 2007 թվականի նրա նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման գործով: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով դատական աղբյուրներին:
Դատական լսումները նվիրված են եղել Լիբիայի իշխանությունների կողմից նրա նախընտրական քարոզարշավի հնարավոր անօրինական ֆինանսավորման հարցին:
Հաղորդվում է, որ նախկին նախագահն առաջին անգամ է ներկա եղել այդ գործով լսումներին: Գործը բացվել է դեռ 2013 թվականի ապրիլին: