
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է Պորտուգալիայի 2017 թվականի լավագույն ֆուտբոլիստ,- հաղորդում է Marca-ն:
33-ամյա ֆուտբոլիստն ավելի շատ ձայն է ստացել, քան «Սպորտինգի» դարպասապահ Ռույ Պատրիսիուն և անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվան:
Հիշեցնենք, որ «Ժիրոնայի» հետ վերջին խաղում Ռոնալդուն դարձել էր պոկերի հեղինակ: