
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կարծիք կա, որ Սերժ Սարգսյանի «անսպասելի» հայտարարության պատճառն այն է, որ նա ցանկացավ տարանջատվել ՀՀԿ-ականների քծնանքից: ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Հակոբյանը սրա հետ կապված՝ ասաց․ «Նախագահը փաստացի ցանկացավ վերջ տալ օդում կախված շահարկումներին եւ հստակ-դիպուկ` փոքրիկ տեքստով վերջակետել ամիսներ տեւող ինտրիգին. ուրիշ ոչինչ»: Ի դեպ, նոր սերնդի լիդերների մասին խոսելիս Սերժ Սարգսյանն ո՞ւմ նկատի ուներ՝ Արմեն Աշոտյան-Կարեն Ավագյանենց «երիտթեւի՞ն», ձե՞ր սերնդին, թե՞ բոլորովին նորերին։ «Կարծում եմ` նա անձնավորված որեւէ մեկին նկատի չուներ, սերնդային տրանսֆորմացիայի մասին էր խոսքը, ու ասաց այն, ինչ ասաց»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: