
Ազգային ժողովում քննարկվող օրենքի նախագծերից այնպիսի տպավորություն է, թե ապրիլից հետո Հայաստանում անգամ ամենափոքր հարցը չի կարող որոշվել առանց վարչապետի: Օրինակ` ԱԺ օրակարգում ընդգրկված է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որտեղ նշված է, թե Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամներին եւս նշանակելու է վարչապետը:
Նա պետք է այդ նշանակումն անի այն մարդկանցից, ովքեր հաստատված մրցույթում հաղթող են ճանաչվում: Բացի այդ` երկրում արտակարգ եւ ռազմական դրության ժամանակ հեռուստատեսությամբ ուղերձով հանդես է գալու ոչ թե նախագահը, այլ ՀՀ վարչապետը: Այլ կերպ ասած` իշխանական ողջ բուրգը ձեւավորվում է Սերժ Սարգսյանի «հագով», որպեսզի նա վերահսկողություն ունենա բոլոր ոլորտներում անխտիր: