Աղվան Հովսեփյանի վերջնագիրը կարծես դաս չեղավ քննիչների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 15-ին ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանի վերջնագիրը կարծես դաս չեղավ քննիչների համար: Լոռու մարզի վարչության պետի եւ եւս երկու քննիչների կալանավորումից հետո կոլեգիայի ընդլայնված նիստում Հովսեփյանն ասել էր. «Եթե ինչ-որ բան եք անելու, որ ստվեր պետք է գցի մեր ընդհանուր կերպարի վրա, ավելի լավ է թողեք, հեռանաք, մենք փոխարինող կգտնենք»: Բայց պարզվում է` ոմանք շարունակել են իրենց անօրինությունները:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հովսեփյանի հայտարարությունից 5 օր անց` 2018 թվականի փետրվարի 21-ին, ԱԱԾ-ի քննչական վարչությունում կաշառք ստանալու, կաշառք տալու եւ կաշառքի մջնորդության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Արդեն երեկ ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց, որ այդ գործի շրջանակներում ձերբակալվել են ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչն ու մի քաղաքացի: Տվյալներ են ձեռք բերվել, որ նրանք կաշառքի դիմաց օգնել են զորակոչման ենթակա մի շարք զորակոչիկների` պարտադիր զինվորական ծառայությունից ապօրինի ազատվել: Իսկապես, իրավապահ համակարգում տիրող վիճակը մտահոգիչ է:




Լրահոս