ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու էին Սպիտակցի Հայկոյին ցմահ զրկել ԱՄՆ մուտքի վիզայից, և ինչ կապ ունի դրա հետ Դինա Ակոպովնան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դիանա Գրիգորյանի, նույն ինքը` Դինա Ակոպովնայի դեմ ԱՄՆ մուտքի վիզաների խարդախության վերաբերյալ հենց Ամերիկայում հարուցված քրեական գործով նոր զարգացումներ են տեղի ունենում: Բանն այն է, որ հայտնի հայ երգիչ-երգչուհիները, որոնք առնչություն են ունեցել հաղորդավարուհու կամ ԱՄՆ քաղաքացի Ստելլա Բոյաջյանի կողմից կազմակերպված համերգների հետ, կանգնած են ԱՄՆ մուտքի արտոնագրերը կորցնելու վտանգի առաջ:

Նախապատմություն

Ինչպես հայտնի է` ԱՄՆ քաղաքացի Ստելլա Բոյաջյանին եւ ՀՀ քաղաքացիներ Դիանա Գրիգորյանին, նույն ինքը` Դինա Ակոպովնային եւ Հրաչյա Աթոյանին մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ դաշնային երդվյալների հանձնաժողովի կողմից մուտքի վիզաների հետ կապված խարդախության համար: Նրանք շահույթ ստանալու նպատակով Հայաստանի քաղաքացիներին անօրինական ճանապարհով բերել էին ԱՄՆ: Այս իրավիճակին անդրադարձել էր նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը` նշելով, որ ամեն ինչ կանեն` պատասխանատվության ենթարկելու այն անձանց, ովքեր շահարկում են ԱՄՆ վիզաների համակարգը շահ ստանալու նպատակով: Ավելին` «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ-ում այս աղմկահարույց գործի շրջանակներում սպասվում են ձերբակալություններ. Ակոպովնան, հնարավոր է, կալանավորվի: Բանն այն է, որ Դինա Ակոպովնային ՀՀ-ում պատասխանատվության կանչելը կապված է մեկ հանգամանքով. ԱՄՆ իրավապահները սպասում են գործով մեղադրյալների ցուցմունքներին, որից հետո պարզ կլինի առհասարակ Հայաստանում այս գործընթացի հետ առնչություն ունեցող անձանց շրջանակը:

Նոր իրավիճակ

«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ աղմկահարույց այս գործի շրջանակներում երգիչ-երգչուհիներ են փաստի առաջ կանգնել: Բանն այն է, որ այն հայ երգիչ-երգչուհիները, որոնք համերգային ծրագրի կազմակերպիչ Ստելլա Բոյաջյանի կամ հաղորդավարուհի Ակոպովնայի հետ առնչություն են ունեցել կամ մասնակցել են նրանց կողմից կազմակերպված համերգներին, կանգնած են ԱՄՆ մուտքի արտոնագրերը կորցնելու վտանգի առաջ:

Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:

Քնար Մանուկյան




Լրահոս