Պարտաճանաչ վճարել են ուսման վարձը, սակայն կրթության վկայական այդպես էլ չեն ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթ են ահազանգել Տավուշի մարզի բնակիչները, որոնց զավակները սովորել են «Հայբուսակ» համալսարանի Իջեւանի մասնաճյուղում, պարտաճանաչ վճարել ուսման վարձը, սակայն այդպես էլ կրթության վկայական չեն ստացել: Այդ կապակցությամբ մենք գրավոր հարցում ենք ուղարկել ՀՀ քննչական ծառայություն, ի պատասխան` օրերս ստացել ենք գրավոր պատասխան, ուր նշված է. «Երեւանի «Հայբուսակ» համալսարանի Իջեւան քաղաքի ներկայացուցչության տնօրենի կողմից 2013-2014 ուսումնական տարում նույն քաղաքի բնակչի կողմից ստացված «Հայբուսակ» համալսարանի Իջեւանի մասնաճյուղում ընդունվելու եւ սովորելու պատրվակով մաս-մաս, որպես վարձավճար վերցված գումարը յուրացնելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Իջեւանի բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի եւ 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունը շարունակվում է: ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզի քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչությունում:

Քրեական գործով ձեռնարկվում են մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողություններ դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննություն ապահովելու ուղղությամբ»: Ուշագրավ է, որ 4-5 տարի առաջ կատարված ապօրինության վերաբերյալ մեծածավալ քննչական գործողությունները դեռեւս արդյունք չեն տվել, քննությունը չի ավարտվել, որեւէ մեկին մեղադրանք չի առաջադրվել: Դա այն դեպքում, երբ մեղադրյալները եւ մեղադրանքն ակնհայտ են:

Ոսկան Սագսյան
Տավուշ




Լրահոս